Դեկտեմբեր 01, 2016 07:46 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի արտադրաչափը կրճատվեց, իսկ Իրանի քվոտան ու նավթի գները հավելում կրեցին

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի անդամները չորեքշաբթի օրը Վիեննայում գումարված նիստում համաձայնության են եկել` այդ կազմակերպության անմշակ նավթի արտադրաչափի կրճատման և Իրանի քվոտայի հավելման շուրջ:

Համաձայն «Ալ-Ալամ»-ի հաղորդման, ՕՊԵԿ-ի անդամները չորեքշաբթի օրը Վիեննայում գումարած 171-րդ նստաշրջանում համաձայնության են եկել օրական մեկ միլիոն 200 հազար բարելով կրճատել իրենց արտադրաչափը և ՕՊԵԿ-ի արտադրությունը հասցնել օրական 32.5 միլիոն բարելի:

ՕՊԵԿ-ի անդամ երկրների նախկին արտադրաչափը կազմում էր օրական 33.64 միլիոն բարել:

ՕՊԵԿ-ը երեկ գումարած նիստում նաև ընդունել է, որ Իրանն իր արտադրաչափը հասցնի օրական շուրջ 3.9 միլիոն բարելի:

ԻԻՀ նավթի նախարարի ուղեկցությամբ ՕՊԵԿ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Վիեննա ուղևորված Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր Բեհրուզ Նեըմաթին ընդգծել է. «Չորեքշաբթի օրը գումարված նիստում Իրաքի, Արաբիայի, Կատարի ու Էմիրությունների արտադրաչափը շուրջ 4 տոկոսով կրճատվեց և Իրանը միակ երկիրն էր, որի քվոտաները ոչ միայն չկրճատվեցին, այլ հավելում կրեցին»:

«Իրանն ակնկալում է, որ  իր արտադրաչափը ևս 85 հազար բարել բարձրացվի, որպեսզի կարողանա իր արտադրությունը հասցնել մինչև նախքան շրջափակումները գոյություն ունեցող օրական 3 միլիոն 975 հազար բարելին»,-հավելեց Նեըմաթին:

Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ երկրների համաձայնությունից հետո Հյուսիսային ծովի Բրենթ տեսակի նավթի գինն ավելի 7 տոկոսով բարձրացավ:

Պիտակ