Դեկտեմբեր 02, 2016 17:43 Asia/Tehran
  • Իրանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Քենիայում ձերբակալված իր երկու քաղաքացիներին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Քենիայի կառավարության և դատական մարմինների հետևողականության արդյունքում, այդ երկրում ձերբակաված երկու իրանցիները ազատ կարձակվեն:

Բահրամ Ղասեմին հույս է հայտնել, որ  Քենիայում ձերբակալված երկու փաստաբաններն ազատ կարձակվեն:

« Թեհրանում Քենիայի դեսպանը ևս հինգշաբթի օրը ԱԳ նախարարություն է կանչվել: Քենիայի դեսպանին է փոխանցվել Իրան-Քենիա հարաբերություններին վնասելու նպատակով երրորդ կողմի միջամտողական քայլերի դեմ բողոքը : Կարևորվել է Իրանի երկու քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը».-ասել է Ղասեմին:

 Ըստ աղբյուրի, իրանցի երկու փաստաբաններ, որոնք Նայրոբի էին մեկնել ՝ իրանցի կալանավորների գործին հետամուտ լինելու նպատակով, երրորդ կողմի միջամտության հետևանքով, ձերբակալվել են Քենիայի ոստիկանության կողմից: 

Պիտակ