Դեկտեմբեր 09, 2016 18:50 Asia/Tehran
  • Նահավանդիան. Իրանը պատրաստ է այլ երկրների հետ տնտեսական համագործակցության

ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատու Մոհամմեդ Նահավանդիանն ուրբաթ օրը Ստոկհոլմում Շվեդիայի արդյունաբերության միջազգային խորհրդի անդամների հավաքում ընդգծել է. «Ներկա պայմաններում աշխարհի ընկերությունները, կապիտալի տերերն ու տնտեսական գործարարներն առավել հեշտությամբ կարող են համագործակցել Իրանի հետ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նահավանդիանը նշել է, որ Իրանում մասնավոր բաժինը նախկինի համեմատությամբ առավել ակտիվացել է:  «Շվեդական ընկերությունները կարող են այս բաժնի հետ լայն համագործակցություն ծավալել». ասել է նա:

Շվեդիայի արդյունաբերության միջազգային խորհուրդն այդ երկրի տնտեսական ամենամեծ կազմակերպությունն է, որը բաղկացած է բանկերից, ընկերություններից ու ֆինանսական կառույցներից և վերահսկում է երկրի արդյունաբերության կեսը:

ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատուն Շվեդիայի տնտեսական բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու նպատակով հինգշաբթի գիշեր ժամանել է  մայրաքաղաք Ստոկհոլմ:

Պիտակ