Դեկտեմբեր 10, 2016 16:13 Asia/Tehran
  • Իրանի մարդու իրավունքների շտաբի հաղորդագրությունը

Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով Իրանի մարդու իրավունքների շտաբը կոչ է արել չչարաշահել մարդու իրավունքներն ու միջազգային կառույցները:

Հաղորդագրության մեջ ասված է.«Իմպերիալիստների կողմից այս կառույցների անվան շահարկումը վարկաբեկել է դրանց»:

Ըստ հաղորդագրության՝ Սիոնիստական ռեժիմը շրջափակել է Պաղեստինի ժողովրդին, օկուպացրել նրանց հայրենիքը և զրկել այնտեղ ապրելու իրավունքից: Սիրիայում ու Իրաքում նույնպես հարյուր հազարավոր խաղաղ քաղաքացիներ ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նրանց տարածաշրջանային դաշնակիցնեի կողմից հովանավորվող ահաբեկիչների ձեռքով կոտորածի են ենթարկվել: Եմենի անմեղ ժողովուրդը նույնպես գտնվում է ԱՄՆ-ի, Բրիտանայի ու նրանց վարձկանների հարձակումների թիրախում:

Իրանի մարդու իրավունքների շտաբը հայտարարել է.«ԻԻՀ համոզված է, որ մարդու իրավունքների համար կարևորագույն քայլը ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան բռնատիրական կայսրությանը դիմակայելն է»:

Պիտակ