Դեկտեմբեր 19, 2016 07:36 Asia/Tehran
  • Իրանի գլխավոր դատախազը դատապարտել է մարդու իրավունքների կապակցությամբ արևմուտքի երկակի դիրքորոշումները

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմեդ Ջաըֆար Մոնթազերին կիրակի օրը՝ Թեհրանում, Իտալիայի իշխանական խորհրդի փոխնախագահ Ֆիլիպո Փաթրոնի Գրիֆիի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Իրանն արևմուտքին առաջարկել է իրավական միջավայրում քննարկել մարդու իրավունքների հարցը»:

Մոնթազերին քննադատել է Եմենում, Իրաքում, Սիրիայում ու Պաղեստինում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ արևմուտքի լռությունը Նա ընդգծել է մարդու իրավունքների հետ կապված հարցերի շուրջ Իրանի ու Եվրոպայի և հատկապես Իտալիայի միջև կայացած համաձայնությունների շտապ գործադրումը:

Իտալիայի իշխանական խորհրդի փոխնախագահ Ֆիլիպո Փաթրոնի Գրիֆիը հանդիպման ժամանակ անդրադաևձել է Իրանի ու Իտալիայի միջև մարդու իրավունքների հարցով բանակցային գործընթացին: Նա նժեկ է, որ այդ բանակցություններն արդյունավետ են և օրինակ են  եվրոպական այլ երկրների համար:

Իտալիայի իշխանական խորհրդի փոխնախագահը կիրակի օրը հանդիպում ու զրույց է ունեցել Իրանի վարչական արդարադատության դատարանի նախագահ Մոհամմեդ Քազեմ Բահրամիի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված  ջանքերի անհրաժեշտությունը:

Պիտակ