Դեկտեմբեր 20, 2016 07:40 Asia/Tehran
  • Ռոհանին  կաևորել է Թեհրան-Մոսկվա համագործակցությունները

ԻԻՀ և Ռուսաստանի նախագահները երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են Սիրիայի ժողովրդին հովանավորություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Ռոհանին քննադատել է ահաբեկիչների ճիրաններում հայտնված Սիրիայի անմեղ ժողովրդի վիճակի հանդեպ արևմուտքի անտարբերությունը: Նա նշել է, որ Թեհրրան-Մոսկվա համագործակցությունը պետք է ամրապնդվի, իսկ  Սիրիայի ժողովրդին ցուցաբերվող սննդային ու դեղորայքային օժանդակությունները շարունակվեն: Ռոհանին նաև նշել է, որ այլ երկրներին ևս պետք է խրախուսել` հումանիտար օժանդակություններ առաքել Սիրիա: 

ԻԻՀ նախագահը ողջունել է Մոսկվայում նախատեսված Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների նիստը:  «Այս նիստը կարող է սատարել Սիրիայի ժողովրդին օժանդակություններ ցուցաբերելու հարցում երեք երկրի համագործակցությանը». ասել է նա:

Հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ  Հալեպ քաղաքից ահաբեկիչների դուրս բերման գործողությունն անցել է բարեհաջող: Նա ընդգծել է այս ուղղությամբ Թեհրան-Մոսկվա համագործակցությունն ու համախոհությունը շարունակվելու անհրաժեշտությունը:

Պուտինը հավելել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է Սիրիայի ժողովրդին հումանիտար օժանդակությունների ցուցաբերումը: Նա նշել է. «Ներկա ժամանակաշրջանում միջազգային հանրության, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի պարտականությունն է պաշտպանել Սիրիայի ժողովրդին և շարունակել նրան ցուցաբերվող օժանդակությունը»:

Պիտակ