Հունվար 18, 2017 07:42 Asia/Tehran
  • Իրանն դեմ է մարդու իրավունքների հարցի շահարկմանը

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալն ասել է. «Մարդու իրավունքների շահարկման դեմ պայքարը ներառված է ԻԻՀ-ի օրակարգում»:

Իրանի ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին երեքշաբթի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԻԻՀ-ի հեղինակությունը խաթարելու համար թշնամիների սադրանքներին, ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարարությունը և  դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը, համատեղ ջանքերով պայքարում են այն հարձակումների դեմ, որոնք նպատակ ունեն խաթարել ԻԻՀ-ի հեղինակությունը»:

«Միջուկային հարցում Իրանին ուղղված մեղադրանքներին վերահասություն տրվելուց հետո միջազգային նոր մթնոլորոտ է ստեղծվել, որտեղ միջազգային ասպարեզում մեր երկրի զբաղեցրած դիրքը փոփոխություն է կրել»,-հավելել է Էրաղչին:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարդու իրավունքների քննարկմանը նվիրված նիստում քաղաքական լոբբիների ազդեցության ներքո Իրանում մարդու իրավունքների վիճակը քննադատող ոչ-պարտադիր բանաձև էր ընդունել:

Արևմուտքի դիտանկյունից, մարդու իրավունքները ներթափացման, նաև անկախ երկրներին ու կապիտակիզմի ընդդիմադիրներին ճնշման տակ դնելու համար փափուկ ուժի է վերածվել: 

Պիտակ