Փետրվար 11, 2017 16:13 Asia/Tehran
  • Շամխանի.«Ահաբեկչության դեմ պայքարում Իրան-ՌԴ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի»

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրան-ՌԴ համագործակցությունը ռազմավարական է համարել:

Ալի Շամխանին հավելել է.«Իրանի օդային սահմաններով ՌԴ-ի կործանիչների երթևեկությունը պայմանավորված է որոշ նախադրյալներով ու ընդունված համատեղ որոշումներով, որոնք կապված են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունների հետ»:

Շամխանին հստակեցրել է.«Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի և ՌԴ-ի համագործակցությույնը բազմակողմանի երևույթ է: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ի կործանիչներին արտոնություն տրվի՝ Սիրիայի ռազմացամաքային գործուղությունները հովանավորելու համար թռչել Իրանի օդային տարածքով»:

Նա ասել է.«Թռիչքների արտոնագրումը բարդ գործընթաց է, ինչի համար անհրաժեշտ է խնդրի բոլոր կողմերը փորձագիտական քննարկման ենթարկել»:

Իրանը և ՌԴ-ն ընդհանուր դիրքորոշումներ ունեն: Այս երկրի կողմից Սիրիայի բանակին ցուցաբերված աջակցության շնորհիվ Սիրիայում թուլացել են ահաբեկչական խմբերը և ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ քաղաքը:

Պիտակ