Փետրվար 11, 2017 17:26 Asia/Tehran
  • Հարաբերությունների զարգացմանն ուղղված Իրանի և Շվեդիայի լուրջ քայլերը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Շվեդիայի վարչապետը կարևորել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով հարաբերությունների զարգացմանն ուղղված երկու երկրների լուրջ կամքը:

Շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի ներկայությամբ Իրանի և Շվեդիայի բարձրաստիճան պատվիրակությունների Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը և Շվեդիան կարող են տարբեր հարցերում՝ ներառյալ ատոմակայանների, բժշկական սարքավորումների ու դեղագործական, արդիական ինդուստրիայի ու տեխնոլոգիաների, տրանսպորտի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, հանքերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, սերտ համագործակցություն ունենալ»:

Ահաբեկչությունը տարածաշրջանի գերխնդիրը համարելով, նախագահ Ռոհանին ավելացրել է.«Այդ խնդրի դիմագրավման առաջին քայլը պետք է լինի ահաբեկչությունը տարածող գաղափարախոսությունների ոչնչացումը»:

Շվեդիայի վարչապետ  Ստեֆան Լյովենը հանդիպման ժամանակ ասել է.«Շվեդիան ձգտում է Իրանի հետ առևտրական փոխանակումների ծավալները վերադարձնել նախաշրջափակումային ժամանակաշրջանի մակարդակին: Ստոկհոլմը փորձում է լուծումներ գտնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունների և բանկային խոչընդոտների վերացման ուղղությամբ»:

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացումը համարվում է Ստոկհոլմի կառավարության գերակա խնդիրներից մեկը».ավելացրել է Լյովենը:

Պիտակ