Փետրվար 12, 2017 07:42 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Տարածաշրջանի խնդիրների արմատն ԱՄՆ-ի միջամտությունն է

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ տարածաշրջանի այսօրվա խնդիրների արմատը մի շարք գերտերությունների միջամտությունն է:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը շաբաթ երեկոյան Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆոնի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «ԱՄՆ-ն ու եվրոպական շատ ուժեր դերակատար են եղել Սիրիայի ու Իրաքի ճգնաժամերի հարցում և տարածաշրջանի ժողովուրդը տեղյակ լինելով այդ միջամտությունների մասին, չի վստահում այդ երկրներին»:

Այաթոլլահ Խամենեին նշել է, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը պետքա է փնտրել հենց տարածաշրջանում: Անդրադառնալով Իրաքում բարելավվող վիճակին , նա հավելել է. «Սիրիայի հարցը նույնպես  հնարավոր է կարգավորել այդ ճանապարհով, սակայն դրա համար պետք է դադարեցվի ահաբեկչության   հովանավորությունը»:

«Խնդիրը կարգավորելու համար պիտի ճանաչել դրա արմատը և ապա դիմել դրա բուժմանը»,-հայտարարել է մեծապատիվ առաջնորդը: Նա նշել է, որ Սիրիայի ընդդիմության շարքերում արևմտյան որոշ երկրների դեսպանների ներկայությունն ու այդ երկրում տարաձայնությունների առաջացման ժամանակ նրանց շռայլորեն զենք տրամադրելը  խնդիր հարուցող միջամտությունների օրինակներ են:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն անդրադարձել է նաև  վերջին մեկ ու կես տարվա ընթացքում եվրոպական որոշ պետությունների պատվիրակությունների Թեհրան կատարած ուղևորություններին ու բանակցություններին ու դրան զուգահեռ կայացած որոշ համաձայնություններն անկատար մնալուն:  Խոսքն ուղղելով Շվեդիայի վարչապետին նանշել էց. «Ճանաչելով Ձեզ, գիտենք, որ գործնական անձ եք և ակնկալվում է , որ համաձայնությունները թղթի վրա գրված չմնան»:

«ԱԽ-ն կարևոր պոտենցիալ ունի, որը ցավոք սրտի գտնվում է որոշ  պետությունների կազդեցոթյան տակ: Այդուհանդերձ կառուցողական դերակատարությամբ կարելի է կանխել այդ կառույցում երկակի ստանդարդների կիրառումը»,-հայտարարել է իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդգծելով, որ Իրանը կողմ է քվեարկել ԱԽ-ին Շվեդիայի անդամակցությանը:

 Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բահմանի 22-ի քայլարշավին Իրանի ժողովրդի օրինակելի ներկայությունը   ժողովրդի կենսունակության ու պատրաստվածության եզակի ապացույցն է:  «Աշխարհում հեղափոխությունների ըարելիցները նշվում են խորհրդանշական ու արարողակարգային կերպով և էլիտայի ու քաղաքական գործիչների ներկայությամբ տեղի ունեցող ռազմական շքերթով: Սակայն Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը իրական տոնակատարություն է, որը կազմակերպվում է ողջ ժողովրդի ներկայությամբ ու մասնակցությամբ». հավելել է նա:

Պիտակ