Իրանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i54572-Իրանի_ու_Իսպանիայի_ԱԳ_նախարարներն_ընդգծել_են_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
ԻԻՀ-ի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Համատեղ գործողությունների համատեղ ծրագրի՝ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 04:10 Asia/Tehran
  • Իրանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

ԻԻՀ-ի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Համատեղ գործողությունների համատեղ ծրագրի՝ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

Իսպանիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ այդ երկրի ԱԳ նախարար Ալֆոնսո Դասթիսն ու ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովին առընթեր կայացած հանդիպման ընթացքում նշել են, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի վրա հիմնված միջազգային համաձայնագիր է:

Իսպանիայի ու ԻԻՀ-ի ԱԳ նախարարները  ընդգծել են Թեհրանի ու Մադրիդի լավ հարաբերությունները, նշելով, որ երկու երկրի հարաբերությունների ընդլայնման համար ենթահող գոյություն ունի:

Զարիֆն ու Դասթիսը քննարկել ու մտքերի փոխանակում են կատարել միջազգային օրակարգում գտնվող կարևոր հարցերի, այդ թվում ահաբեկչական խմբերի դեմ պայքարի և Սիրիայի ու Եմենի ճգնաժամերի շուրջ և ընդգծել են այդ ճգնաժամերի կարգավորման անհրաժեշտությունը:

Իսպանիայի ԱԳ նախարարն այս հանդիպումից հետո իր թվիթերյան էջում կատարած գրառման մեջ գրել է. «Իրանցի գործընկերոջս հետ լավ հանդիպում ունեցա: Միջուկային համաձայնության ամրապնդման ուղղությամբ ջանք ենք գործադրելու և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար համագործակցելու ենք Իրանի հետ»: