Փետրվար 19, 2017 07:40 Asia/Tehran
  • Դատապարտվել են Իրանի դեմ բանաձև հրապարակելու համար Ժնևում որոշ կողմերի ջանքերը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևի նախագիծ ներկայացնելը որևէ առնչություն չունի Շվեդիայի վարչապետի Իրան կատարած ուղևորության հետ»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ երեկոյան հավելել է. «Դժբախտաբար իրանաֆոբիայի ալիք ծավալելու նպատակով Իրանի դեմ բացասական մթնոլորտ ձևավորելու շրջանակում շուրջ 7 տարի առաջվանից Ժնևում հաստատված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ և արևմտյան որոշ երկրների ընկերակցությամբ ամեն տարի համատեղ քայլ իրականացվելով Իրանի դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվում, որի հեղինակներից մեկն էլ Շվեդիան է»:

«Ներկայացված բանաձևի համաձայն, որը բովանդակային բանաձև չի համարվում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ամեն տարի երկարաձգում է Իրանում մարդու իրավունքների վիճակի քննարկման համար հատուկ զեկուցաբերի առաքելության ժամկետը»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Ղասեմին հավելել է. «Իրանը դատապարտում է  նման բանաձև ներկայացնելու ցանկացած երկրի քայլը և իր սկզբունքային քաղաքականության հիման վրա հավատացած է, որ նման քայլերը անարդարացի ու սխալ են և չեն համապատասխանում Իրանում առկա  իրականություններին»:

«Նման ջանքերն իրականացվում են այն պայմաններում, երբ շատ երկրներ հեշտությամբ իրենց աչքերը փակում են Եմենի, Սիրիայի ու Իրաքի անմեղ ժողովուրդների սպանության ու նաև ահաբեկչական խմբերի տարածաշրջանային հովանավորների ոճրագործությունների դիմաց»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Պիտակ