Փետրվար 23, 2017 17:37 Asia/Tehran
  • Amnesty International կազմակերպությունը կրկնել է իր հակաիրանական հայտարարությունը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է 2016թ. աշխարհի երկրներում, այդ թվում՝ Իրանում, մարդու իրավունքների վիճակին: Amnesty International կազմակերպությունն իր 2016 թվականի զեկույցում Թեհրանին մեղադրել է այսպես կոչված մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, 2016 թվականին աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի քննարկման մասին 2017 թվականին հրապարակած զեկույցում  Amnesty International կազմակերպությունը  նշել է, թե Իրանում քննադատողները բանտարկվում ,իսկ լրատվամիջոցներն էլ ենթարկվում են ցենզուրայի:

Amnesty International կազմակերպությունը նաև Իրանին մեղադրել է արհմիությունների  իրավունքները ոտնահարելու, բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու ,նրանց կտտանքների ենթարկելու,դատարանների անկախություն չունենալու և կանանց հիմնական իրավունքները ոտնահարելու մեջ:

Մարդու իրավունքների հարցով այդ անհիմն հայտարարություններն այն դեպքում են արվել,երբ Իրանը բազմիցս ընդգծել է մշակութային, գաղափարական,  քաղաքական ու տնտեսական ոլորտներում այլ երկրներին  իրենց իշխանությունը պարտադրելու նպատակով  մարդու իրավունքների հարցը որպես գործիք չօգտագործելու անհրաժեշտությունը: 

Իրանի իսլամական հանրապետությունը համոզված է, որ արևմուտքը չարաշահում է միջազգային կառույցների ու հաստատությունների թույլ կառուցվածքը, ինչի արդյունքում հեղինակազրկվել են այդ շրջանակները և  չեն կարողանում պաշտպանել մարդկանց իրավունքները: 

Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին արևմուտքի մարդու իրավունքների կառույցների զեկույցի աղբյուրները հավաստի չեն և առավելապես նրանք օգտվում են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներից ու հակահեղափոխականներից: 

 

Պիտակ