Մարտ 08, 2017 06:10 Asia/Tehran
  • Իրանում մարդու իրավունքների կապակցությամբ ՄԱԿ-ի զեկուցաբերի հայտարարությունը

Իրանի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկուցաբեր Ասեմա Ջահանգիրն Իրանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ իր առաջին զեկույցում Թեհրանի դեմ անհիմն մեղադրանքներ է ուղղել:

«Ֆարս» լրատվական գործակալության երեքշաբթի օրվա հաղորդման համաձայն` Ասեմա Ջահանգիրն Իրանի մասին իր զեկույցում մտահոգություն է հայտնել, իր խոսքերով. "Իրանում մահապատիժների մտահոգիչ թվի" կապակցությամբ և  Թեհրանին կոչ է արել դադարեցնել մահապատժի գործադրումը, ինչը համարվում է միջամտություն երկրի ներքին գործերին:

Ջահանգիրին Իրանին կոչ է արել թափ հաղորդել թմրադեղերի դեմ պայքարի օրենքի բարեփոխման և մահապատիժն այլ պատժամիջոցներով փոխարինելու գործընթացին:

Իր զեկույցում նա  հարցականի տակ է դրել Իրանի դատական համակարգի անկախությունն ու ԻԻՀ-ին մեղադրել է   խոսքի և անհատական ազատությունների ոտնահարման մեջ:

ԻԻՀ հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկուցաբերը նաև սահմանափակ ու դանդաղ է բնութագրել Իրանում կանանց ու աղջիկների դեմ խտրականության վերացման բնագավառում  արձանագրված առաջընթացը:

Մարդու իրավունքների հետ կապված այս հայտարարություններն արծարծվում են այն պայմաններում, երբ Իրանը բազմիցս ընդգծել է, որ մարդու իրավունքների թեման չպետք է  այլ երկրների վրա մշակութային,  քաղաքական ու տնտեսական ազդեցություն  գործելու համար միջոց ծառայեցվի:

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ավելի վաղ Ժնևում գումարված ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել էր. «Մարդու իրավունքների բնագավառում քաղաքական կողմնորոշումներից հրաժարվելն անհրաժեշտ ու կենսական է»:

Մարդու իրավունքների կառույցների, այդ թվում` Իրանի հարցով ՄԱԿ-ի զեկուցաբերի զեկույցների աղբյուրները վավերական չեն և գլխավորապես հիմնված են հակահեղափոխականների ու Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հայտարարությունների վրա:

Պիտակ