Ղասեմի. Եռյակ կղզիների նկատմամբ Իրանի իշխանությունն անհերքելի իրականություն է
(last modified Fri, 10 Mar 2017 13:28:03 GMT )
Մարտ 10, 2017 16:58 Asia/Tehran
  • Ղասեմի. Եռյակ կղզիների նկատմամբ Իրանի իշխանությունն անհերքելի իրականություն է

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով Կահիրեում գումարված Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) եզրափակիչ հաղորդագրության մեջ կրկնված հայտարարություններին, անհիմն է համարել արաբական երկրների հարցերին Իրանի միջամտության և եռյակ կղզիների կապակցությամբ կատարված հայտարարությունները:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ օրը մերժելով Պարսից ծոցում իրանական եռյակ կղզիների կապակցությամբ հայտարարություններն, ասել է. «Բումուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիների նկատմամբ Իրանի իշխանությունն անհերքելի իրականություն է, ինչը նարավոր չէ ստահոդությամբ հագեցած հաղորդագրությունների հիման վրա կասկածի տակ առնել»:

Բահրամ Ղասեմին  արաբական երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության շուրջ կատարված անհիմն հայտարարությունների կապակցությամբ ասել է. «Իրանը երբեք չի միջամտել որևէ այլ երկրի ներքին հարցերին: Ննման մեղադրանքները սոսկ նպատակ ունեն որոշ երկրների ներքին խնդիրներն ուրիշներին վերագրել և ապարդյուն ջանք են փրկվելու համար իրենց ձեռքով ստեղծված ճահճուտից»:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն անցած երեքշաբթի օրը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գումարած իրենց 147-րդ նստաշրջանում հայտարարեցին, թե Իրանը միջամտում է արաբական երկրների հարցերին:

Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Իրանը մշտապես ընդգծել է արաբական ու նաև տարածաշրջանի երկրների հետ կառուցողական հարաբերությունները:

Պիտակ