Մարտ 13, 2017 17:29 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրանի դերը տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ

Բարձր գնահատելով Իրանի դերը Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցում, ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը այդ ուղղությամբ չափազանց կարևոր է բնութագրել Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը:

Սիրիայի խաղաղության ապագայի մասին Կոսաչովը նշել է, որ Իրանը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային զարգացումներում՝ հատկապես Սիրիայի հարցում:

«Տարածաշրջանային հարցերը, այդ թվում Սիրիայի հարցը պետք է կարգավորել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ և Մոսկվայի նախաձեռնությամբ Աստանայի նիստի կայացումն այդ նպատակով էր».ասել է ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահը: 

Կասաչովը նշել է, որ այդ նիստը ուղղակի գործակցություն է առաջացրել տարածաշրջանի երկրների միջև:

Նա հավաստիացրել է, որ Իրան, Ռուսաստան, Թուրքիա եռանկյունին կարևորագույն գործոնն է, որ կարող է ենթահող ստեղծել ճգնաժամի քաղաքական կարգավորման և լարվածությունների դադարեցման ուղղությամբ: 

Պիտակ