Սեպտեմբեր 20, 2024 10:51 Asia/Tehran
  • «Իսլամական Ջիհադ». «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի դիրքորոշումը վկայում է  Դիմադրության ուժերի միասնության մասին

«Իսլամական Ջիհադ» շարժումը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի դիրքորոշումը վկայում է Դիմադրության ուժերի միասնության մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, անդրադառնալով «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի ելույթին, շարժումը նշել է․ «Հասան Նասրալլահի հայտարարությունները վկայում են Իսրայելի օկուպանտ և ահաբեկչական ռեժիմին «Հեզբոլլահի» պատասխանի մասին։ Այս վճռական դիրքորոշումը չեզոքացրել է Դիմադրությունը և Գազայի ճնշված ժողովրդին ոչնչացնելուն ուղղված  Սիոնիստական ռեժիմի բոլոր դավադրությունները»։

Հայտարարության մեջ ասվում է․ ««Իսլամական Ջիհադը» հարգում է Պաղեստինի իսլամական Դիմադրության հետ Լիբանանի Հեզբոլլահի համաձայնագրի թարմացումը և շնորհակալություն է հայտնում ու գնահատում հանուն Պաղեստինի ազատագրման նրանց  բոլոր զոհողությունների համար»։

ՀԱՄԱՍ-ը նույնպես ողջունել է «Հեզբոլլահ» գլխավոր քարտուղարի ելույթը։ Խմբավորման տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Սեյեդ Հասան Նասրալլահի դիրքորոշումներն ու խոսքերը հիացմունքի արժանի են և ուժեղ ապտակ են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Դրանք չեզոքացրել են Պաղեստինյան դիմադրությանն ու ժողովրդին հարվածելու նրա դավադրությունները»։

Հինգշաբթի օրն ունեցած ելույթում, Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Լիբանանում իրկանացրած վերջին ահաբեկչական գործողություններով Սիոնիստական ռեժիմը խախտել է բոլոր կարմիր գծերը և վճարելու է դրա համար։

Նա ասել է․ «Լիբանանյան ճակատը չի դադարի աջակցել պաղեստինյան ժողովրդին, քանի դեռ չի դադարել պատերազմը Գազայի հատվածի դեմ»։

 

Պիտակ