Հուլիս 12, 2024 11:15 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրալլա. Ահաբեկչական խմբերը ստեղծվում են ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է, որ տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումները ստեղծվել ու աջակցվում են ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Հասան Նասրալլահն ասել է․ «Ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունները ձևավորել են ահաբեկչական խմբավորումներ՝ նպատակ ունենալով անարգել ջիհադի, նահատակության և Դիմադրության հետ կապված արժեքները»։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը հավելել է. «2000 թվականից ի վեր Արևմուտքում  մշակութային և մեդիա ոլորտում ջանքեր են սկսվել տարածաշրջանի Դիմադրությանը վնասելու համար, որի վառ օրինակն է «Ջիհադ ալ-Նիքահ» տերմինի կիրառումը, որի նպատակն է՝  մարդկանց հեռացնել Դիմադրությունից»։

Նա նշել է․ «Ղուրանի ուսմունքների համաձայն՝ Աստված մարդու համար երջանիկ կյանք է ցանկանում այս և հանդերձյալ աշխարհներում»։

 

Պիտակ