Մարտ 29, 2017 05:15 Asia/Tehran
  • Ռուսաստանի նախագահը ողջունել է իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդին

Ռուսաստանի նախագահն ԻԻՀ նախագահի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Հասան Ռոհանիին խնդրեց իր ողջույնները փոխանցել իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեուն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Կրեմլի պալատում Իրանի ու Ռուսաստանի նախագահների բանակցությունների ավարտին կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ  ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրի համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Ռոհանիի ուղևորությունը Մոսկվա նոր էջ կբացի Թեհրան-Մոսկվա հարաբերություններում:

Ռուսաստանի նախագահը 2016 թվականի նոյեմբերին գազ արտադրող երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Թեհրան: Օդանավակայանից նա ուղևորվել էր իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի նստավայրը և ՆՎ Այաթոլլահ Խամենեուն նվիրել թանկարժեք մի Ղուրան:

Այդ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ու Ռուսաստանի նախագահը քննարկել էին կողմերին հետաքրքրող հարցեր ու նաև միջազգային իրավիճակը:

Պիտակ