Մարտ 31, 2017 07:31 Asia/Tehran
  • Ղասեմի. Իրանը Սիրիայի հարցով Բրյուսելում գումարվելիք նիստին մասնակցելու որոշում չի ընդունել

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը չհաստատելով Բրյուսելում Սիրիայի հարցով հրավիրված միջազգային նիստին Իրանի ԱԳ նախարարի մասնակցության մասին տարածված լուրերն ասել է, որ Իրանը միջազգային այդ նիստին մասնակցելու մասին դեռ որևէ որոշում չի ընդունել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հինգշաբթի օրը հավելել է. «Իրանը Սիրիայի հարցով Լոնդոնյան նստաշրջանից հետո ֆինանսական հովանավորների պարտավորությունների քննարկմանը նվիրված միջազգային նիստին մասնակցելու հրավեր է ստացել, սակայն Թեհրանը դեռ քննում է այս հարցը և այդ նստաշրջանին ԻԻՀ ԱԳ նախարարի մասնակցության հարցը հստակեցված չէ»:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հղում կատարելով ԵՄ-ի մի պաշտոնատարի տեղեկացրել էին, որ Զարիֆն այդ նիստին մասնակցելու նպատակով ուղևորվելու է Բրյուսել:

«Լոնդոնյան նստաշրջանից հետո ֆինանսական հովանավորների պարտավորությունները» խորագրով Սիրիայի մասին միջազգային նիստը հառաջիկա չորեքշաբթի օրը կգումարվի Բրյուսելում:

Անցած տարի Լոնդոնում գումարված նիստում Սիրիայի վերակառուցմանն ավելի քան 10 միլիարդ դոլար օժանդակության խոստում տրվեց:

Սիրիայում ճգնաժամը սկսվեց 2011 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարությունը կործանելու նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակմամբ:

 

Պիտակ