Մայիս 11, 2017 17:01 Asia/Tehran
  • Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման նպատակով Իրանը երկու դոսիյե է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման նպատակով, ԻԻՀ երկու նոր դոսիյե է ներկայացրել այդ կազմակերպությանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Սաադոլլահ Նասիրի Ղիդրին հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված դոսիեներից մեկում առաջարկվել է միստիկ փիլիսոփա Շեյխ Շահաբեդդին Սոհրավարդին գրանցել  համաշխարհային մասշտաբով հայտնի մարդկանց ցուցակում: 

«Մյուս դոսիյում առաջարկվել է 1750 ամյա վաղեմություն ունեցող Ջոնդի Շափուրի համալասարանը  գրանցել համաշխարհային ժառանգության ցուցակում». հավելել է նա:

Մինչ այժմ 33 իրանցի հայտնի մարդիկ և 20 մշակութային և պատմական կոթողներ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Եվս 10 հոգևոր ժառանգություն, այդ թվում` ողբասացության կարգը, 9 գրավոր ժառանգություն և մեկ բնական ժառանգություն, գրանցվել են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 

Պիտակ