Հեղափոխության մեծապատիվ առաջնորդ. Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը մեծապետականության ու տիրակալ համակարգի դեմ պայքար է
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը Երուսաղեմի համաշխարհային օրը չափազանց կարևոր համարելով, ընդգծել է. «Այս բարեբաստիկ օրը միայն մի բռնահարված ժողովրդի հետ զորակցություն հայտարարելու օր չէ, այլ մեծապետականության ու համաշխարհային տիրակալների դեմ պայքարի խորհրդանիշը»:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի երեկոյան Իրանի համալսարանների մի խումբ դասախոսների, հետազոտողների ու ընտրանիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով առջևում գտնվող Երուսաղեմի համաշխարհային օրվան, ասաց. «Երուսաղեմի համաշխարհային օրը միայն իր հայրենիքից հեռացված մի բռնահարված ժողովրդի հետ զորակցություն հայտարարելու օր չէ, այլև այսօր Պաղեստինի պաշտպանությունը Պաղեստինի հարցից առավել վեր գտնվող մի ճշմարտության հանդեպ պաշտպանություն է համարվում»:
«Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը մեծապետականության ու տիրակալ համակարգի դեմ պայքար է և այդ պատճառով էլ ԱՄՆ-ի քաղաքական այրերն հիշյալ շարժման պատճառով թշնամության ու հարված ստանալու զգացմունք են ապրում»,-նշեց ՆՎ առաջնորդը:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն այնուհետև այս հանդիպման ժամանակ իր արտահայտությունների գլխավոր թեման ուսուցչի ու համալսարանի դասախոսի պատասխանատվության պարզաբանումը հայտարարեց և ասաց. «Այն դասախոսը, որ դրական է խորհում, հանձնառու ու լիահույս է ու նաև կրոնի սկզբունքներին և իր հայրենիքի ազնվությանն ու հեղափոխական հարցերին հավատարիմ է և պատասխանատվության զգացում ունի ու վճռակամ է որևէ քայլի դիմելու, կարող է ուսանողին շարժում ու մտածել պարտադրելու ուղղությամբ եզակի ու օրինակելի դերակատարություն ունենալ»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին նոր գիտությունների մուտքի արգելումն Իրանում համալսարանները թուլացնելու համար տիրակալների ծրագրերից համարելով, ասաց. «Փահլավիի իշխանության շրջանում երկար տարիներ արևմուտքցիները գիտական կարևոր առաջադիմություններն ու նոր գիտությունները չփոխանցեցին մեր համալսարանները և համալսարանը վերածելով արևմտյան արժեքների փոխանցման վայրի, կանխեցին համալսարանում ցանկացած տեսակի նորարարությունը»:
«Այն օրվա ուսանողներից շատերն այսօր համալսարանի դասախոսներ են դարձել, որոնք կարող են լուրջ դերակատարություն ունենալ համալսարանների ծաղկման և իսլամի ու հեղափոխության արժեքների պաշտպանության հարցում»,-հայտարարեց իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը մոլորված հակումներից համալսարաններին փրկելը, համալսարանական կենտրոններում գիտության ու գիտական նորարարության նշանակության ըմբռնումը և համալսարանների ակտիվացումը համարելով իսլամական հեղափոխության բարիքներից: