Հուլիս 08, 2017 17:11 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն բարձր է գնահատել հուշարձանների պահպանությունը Իրանի կողմից

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության փոխտնօրեն Մոհամմադ Հասան Թալեբյանն ասել է.«ՅՈՒՆԵՍԿՕ-ն բարձր է գնահատել «Շուշ» հնադարյան տարածքում և Սպահանի «Նաղշե ջահան» հրապարակում Իրանի իրականացրած պահպանությունը»:

Թալեբյանն ավելացրել է.«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 41-րդ նիստում հաստատվել է «Շուշ»-ի հնադարյան տարածքում և Սպահանի «Նաղշե ջահան» հրապարակում Իրանի իրականացրած պաշտպանական քայլերի մասին զեկույցը: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

 Թալեբյանի հավաստմամբ՝ վերոնշյալ երկու կոթողների համաշխարհային գրանցման փաստաթղթերի պաշտպանության մասին զեկույցն ուրբաթ օրը քննարկվել է Լեհաստանի Կրակով քաղաքում: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն մի հայտարարությամբ, բարձր  է գնահատել համաշխարհային երկու կոթողների պահպանության ուղղությամբ Իրանի կատարած քայլերը».ասել է Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության փոխտնօրենը:

Պիտակ