Հուլիս 09, 2017 17:44 Asia/Tehran
  • Իրանի Յազդ քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած 41-րդ նիստում, համաշխարհային ժառանգության ցուցակում է գրանցել Իրանի կենտրոնում գտնվող պատմական Յազդ քաղաքը:

Ադրբեջանի, Թուրքիայի, Վիետնամի, Թունիսի և Լիբանանի դեսպանները ելույթով հանդես գալով, իրենց գոհունակությունն են հայտնել են համաշխարհային ժառանգությունների ցուցակում Յազդ քաղաքի գրանցվելու կապակցությամբ:

Շաբաթ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգությունների կոմիտեն բարձր է գնահատել Իրանի ձեռնարկած քայլերը Շուշի պատմական շրջանի և Սպահանի Նաղշե Ջահան հրապարակի պահպանման ուղղությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգությունների կոմիտեն ամեն տարի նիստեր է կազմակերպում տարբեր երկրներում ու քաղաքներում ներկայացված կոթողներն ու վայրերը քննարկելու և համաշխարհային ժառանգությունների ցուցակում գրանցելու համար:

Պիտակ