Օգոստոս 04, 2017 18:17 Asia/Tehran
  • Զարիֆի հանդիպումը Զիմբաբվեյի արտգործնախարարի հետ

Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի և Զիմբաբվեյի արտգործնախարարները քննարկել են երկկողմ զարգացումների գործընթացը, տարածաշրջանային իրադարձությունները և համատեղ հանձնաժողովի նիստը:

ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Զիմբաբվեյի նախագահ Ռաբերթ Մուգապեի հետ Թեհրան այցելած արտգործնախարար Սիմբարաշե Մումբենգեգվին ուրբաթ երեկոյան հանդիպում և զրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրան-Զիմբաբվե համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը, ահաբեկչության դեմ պայքարը և այլն:

ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է շաբաթ երեկոյան, իսլամական խորհրդարանում, մասնակցությամբ Իրանի քաղաքացիական ու ռազմական ղեկավարների և 92 երկրների բարձրաստիճան պաշտոնատարների:

Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես շաբաթ օրը Թեհրան է ուղևորվելու:

Պիտակ