Սեպտեմբեր 08, 2017 16:48 Asia/Tehran
  • Իրանցիները դատապարտել են Մյանմայի մուսուլմանների կոտորածը

Թեհրանցիները և Իրանի այլ քաղաքների բնակիչները ուրբաթօրյա նամազից հետո ցույց են անցկացրել ի նշան բողոքի Մյանմայի մուսոլմանների կոտորածի դեմ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ ցույցի մասնակիցները մի հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ դատապարտում են Մյանմայի մուսուլմանների սպանդի հանդեպ միջազգային հանրության լռությունը: 

Հաղորդագրության մեջ նշված է, որ իրանցիները կոչ են անում իսլամական երկրներին ու իսլամական աշխարհի հոգևորականներին  անհապաղ քայլեր ձեռնարկել Մյանմայի մուսուլմանների կոտորածը կանխելու համար: 

Իրանցիները Մյանմայի  մուսուլմանների սպանդը համարել են համաշխարհային իմպերիալիզմի քաղաքականությունը և դատապարտել են մարդկության դեմ իրականացվող այդ ոճրագործությունը:  

Պիտակ