Սեպտեմբեր 08, 2017 16:54 Asia/Tehran
  • Այաթոլլահ Մովահեդի Քերմանի. Միջազգային շրջանակների հետ չի կարելի հույսեր կապել

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նշել է, որ Ռոհինգյա մուսուլմանների կոտորածը դադարեցնելու համար չի կարելի միջազգային շրջանակների հետ հույսեր կապել: Նա մուսուլման ժողովուրդներին կոչ է արել ոտքի կանգնել Մյանմարի բանակի և բուդդիստների ոճրագործությունների դեմ:

Օգոստոսի 25-ից Մյանմարի արևմտյան Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմարի բանակի  հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով մինչ այսօր զոհվել է ավելի քան 1000 մարդ և հարյուր հազարավորներ տարհանվել են:

Ռախին նահանգը 2012 թվականից Ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմարի բանակի և ծայրահեղական բուդդիստների հարձակումների ականատեսն է: Շուրջ մեկ միլիոն Ռոհինգյա մուսուլմաններ զրկված են քաղաքացիական իրավունքից:

Այաթոլլահ Մովահեդի Քերմանին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում անդրադառնալով Ռոհինգյա մուսուլմաններին կոտորածի ենթարկելու հարցում Սիոնիստական ռեժիմի դերակատարությանն, ասել է. «Մյանմարի իշխանությունների ոճրագործությունների դիմաց իրավապաշտպան միջազգային շրջանակների և ՄԱԿ-ի լռությունը զարմանալի է»:

Թեհրանի ուրբաթօրյա աողաթապետն անդրադարձել է նաև Եմենում Սաուդյան ռեժիմի ոճրագործություններին: Նա ասել է. «Ալե Սաուդը նվազագույն հավատք չունի հանդեպ իսլամը»:

Այաթոլլահ Մովահեդի Քերմանին անդրադառնալով Իրանի ռազմական կենտրոններ այցելելու ԱՄՆ-ի ջանքերին, նշել է. «ԱՄՆ-ն այդ երազանքն իր հետ գերեզման է տանելու»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նշել է, որ ԱԷՄԳ-ի քննիչները բազմիցս հաստատել են, որ ԻԻՀ-ի միջուկային աշխատանքները լիովին խաղաղասիրական են: Նա ընդգծել է. «Թեհրանը միջազգային օրենքների շրջանակից վեր համագործակցություն է ունեցել գործակալության հետ»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ավելի վաղ պատասխանելով Իրանի ռազմական կենտրոններ այցելելու կապակցությամբ ԱՄՆ-ի պաշտոնատարների մշտական հայտարարություններին ընդգծել է. «Միջազգային օրենքներին դեմ այս դիմումն ամերիկացիների իրականություն չդարձող երազանքն ու արդյունքի չհանգող փափագն է»:

Պիտակ