Սեպտեմբեր 10, 2017 07:43 Asia/Tehran
  • Զարիֆ. Իսլամական երկրների ղեկավարները քննարկում են Մյանմարի մուսուլմանների դեմ ոճրագործությունների հարցը

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իսլամական երկրների ղեկավարները Ղազախստանում գիտության ու տեխնոլոգիայի թեմայով գագաթաժողովին առընթեր նաև քննարկելու են Մյանմարի մուսուլմանների դեմ ոճրագործությունների հարցը»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով գիտության ու տեխնոլոգիայի թեմայով Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ընկերակցելով Ղազախստան է ուղևորվել, լրագրողների հետ զրույցում ասել է. «Վերջին օրերի ընթացքում իսլամական երկրների ԱԳ նախարարների հետ բազմաթիվ կապեր են հաստատվել և որոշվել է, որ իսլամական երկրների նիստում նաև քննարկվի Մյանմարի մուսուլմանների դեմ ոճրագործությունների հարցը»:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանն առաջին օրվանից հետևել է Աստանայում Միանմարի մուսուլմանների դեմ ոճրագործությունների թեման քննարկելու նպատակով նիստ գումարվելու հարցը: Նրա խոսքերով. «Մասնակից որոշ երկրների առաջարկով, նստաշրջանը հյուրընկալող Ղազախստանն ու Իսլամական երկրների գագաթնաժողովը նախագահող Թուրքիան հետապնդում են այդ թեմայով նիստ գումարելու հարցը»:

«ԻԻՀ-ն փորձ է կատարելու, որպեսզի իսլամական երկրներն ընդհանուր դիրքորոշում ընդունեն Միանմարում մուսուլմանների դեմ հակամարդկային ոճրագործությունների կապակցությամբ»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Ուրբաթ՝ օգոստոսի 25-ից Միանմարի արևմտյան Ռախին նահանգում Ռոհինգյաի մուսուլմանների դեմ Մյանմարի բանակի հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով ռոհինգյա ավելի քան 6000 մուսուլմաններ զոհվել, իսկ 8000 մուսուլմաններ վիրավորվել են:

 

Պիտակ