Սեպտեմբեր 12, 2017 20:44 Asia/Tehran
  • Ղասեմի.«Իրանն իր ողջ կարողությամբ կպաշտպանի Ռոհինգյա մուսուլմաններին»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ելնելով աշխարհի մուսուլմանների նկատմամբ ունեցած իր պարտավորություններից, իր ողջ կարողությամբ քայլեր կձեռնարկի Ռոհինգյա մուսուլմանների իրավունքների վերականգնման ուղղությամբ»:

Բահրամ Ղասեմին նշել է.«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամենամյա նիստը պատեհ առիթ է, որպեսզի Իրանի իսլամական հանրապետությունն առաջ քաշի Մյանմայի մուսուլմանների ցեղասպանության հարցը»:

Նա նշել է.«Վերջին օրերի ընթացքում Իրանի ԱԳ նախարարությունը բազում քայլեր է կատարել Ռոհինգյա մուսուլմաններին պաշտպանելու համար: Այդ քայլերից է Իրանի ԱԳ նախարարի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղված նամակը»:

Ղասեմին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը շարունակում է տարբեր մակարդակներում  ջանքեր գործադրել  Մյանմայի բանակի ու բուդդիստների  կողմից Ռոհինգյա մուսուլմանների դեմ  իրականացվող ոճրագործությունների դադարեցման ուղղությամբ:

Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող հարձակումների նոր փուլի  ընթացքում զոհվել է ավելի քան 6 հազար և վիրավորվել 8 հազար  մարդ: 

Պիտակ