Սեպտեմբեր 14, 2017 17:57 Asia/Tehran
  • Վելայաթի.«Իսլամական աշխարհը չի լռի Մյանմայի կառավարության ոճրագործությունների կապակցությամբ»

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Մյանմայի կառավարությունը արևմուտքի գործակալն է: «Իսլամական երկրները կդիմակայեն Մյանմայի բանակի և բուդդիստների կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործություններին». ասել է նա:

Ալի Աքբար Վելայաթին ԱՄՆ-ին մեղադրել է Մյանմայի կառավարության կողմից իրականացվող ոճրագործությունների մեղսակցության մեջ: «Իսլամական երկրները միջազգային կառույցների միջոցով կկասեցնեն Մյանմայի բռնակալ ռեժիմի քայլերը». ասել է նա:

Իրանի առողջապահության նախարար  Հասան Ղազիզադե Հաշեմին դատապարտել է Մյանմայի մուսուլմանների սպանդը, ասելով.«Միջագային կազմակերպությունների հետ համագործակցաբար, Իրանի առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի կարողանա հնարավորություններ ստողծել Մյանմայի մուսուլմաններին բժշկական օգնություն հասցնելու համար»:

Պիտակ