Սեպտեմբեր 15, 2017 17:13 Asia/Tehran
  • Մյանմայի մուսուլմանների կոտորածը մարդկային մեծ ողբերգություն է

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը Մյանմայի մուսուլմանների կոտորածը մարդկային մեծ ողբերգություն է համարել՝ ասելով.«Մյանմայի հարյուր հազարավոր մուսուլմանների սպանության և անօթևան դառնալու խնդրի մյուս կողմում Սիոնիստական ռեժիմն է կանգնած»:

Թեհրանի այդ շաբաթվա ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, նշելով, որ Մյանմայի կառավարությունը այդ երկրի մուսուլմաններին սպանում է այն զենքերով, որոնցով սիոնիստներն են սպանում Գազայի մուսուլմաններին Այաթոլլահ Ահմեդ Խաթամին հավաստիացրել է.«Մյանմայի կառավարությունը ամենայն սառնասրտությամբ էթնիկ մաքրագործում է իրականացնում և Մյանմայի կառավարության բարձրաստիճան խորհրդատու և այդ երկրի ԱԳ նախարար նոբելյան խաղաղության մարցանակակիր Անգ Սան Սուչին դեռ լռությամբ դիտում է իրականացվող ցեղասպանությունը»:

Մյանմայի դեպքերի վերաբերյալ պահած լռության համար քննադատելով միջազգային կառույցների ու մի շարք իսլամական պետություններին, Այաթոլահ Խաթամին հավաստել է.«Մուսուլմանների դեմ հանցագորությունը ցույց է տալիս, որ իսլամը հրապարակ է իջել, ինչը սարսափեցնում է համաշխարհային իմպերիալիզմին»:

Իրաքից Քուրդիսրանի անկախությունն էլ աղոթապետը համարել իմպերիալիզմի նոր սադրանքը ասելով.«Իրաքից Քուրդստանի մասնատման հանրաքվեին Սիոնիստական ռոժիմի ցուցաբերած աջակցությունը ցույց է տալիս, որ ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբերի կրած պարտություներից հետո այդ ռեժիմը ձգտում է մասնատել Իրաքը և նոր դավեր նյութել»:

ՀԳՀԾ-ի շրջանակերում Իրանի մի շարք ռազմական կենտոններում ստուգումներ անցկացնելու մասին արված հայտարարությունների վերաբերյալ աղոթապետը շեշտել է.«Ռազմական կենտրոնները Իրանի ժողովրդի գաղտնիքներն են և ՀԳՀԾ-ի լրացուցիչ արձանագրությունը Իրանի գաղտնի վայրերում ստուգումներ չի թույլատրում»:

Պիտակ