Սեպտեմբեր 21, 2017 18:29 Asia/Tehran
  • Իրանցի ուսանողները Մյանմայի մուսուլմանների դեմ ոճրագործությունները դատապարտող հանրահավաք են անցկացրել

Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքի բժշկագիտության և Ֆերդոսի համալսարանների մի խումբ ուսանողներ հանրահավաք կազմակերպելով դատապարտեցին Մյանմայի մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի ու կառավարության ոճրագործությունները:

Մաշհադի բժշկագիտության համալսարանի Կարմիր մահիկի ուսանողական կենտրոնի քարտուղարը հինգշաբթի օրն այս հանրահավաքում ունեցած ելույթում ասել է. «Մյանմայի իրադարձությունները դատապարտելու հարցում տարածաշրջանի ու տարածաշրջանից դուրս գտնվող ուժերին համաքայլ դարձնելու ուղղությամբ միջազգային դիվանագիտության միջոցների առավել օգտագործումն ուսանողության պահանջներից են»:

Հանրահավաքի ավարտին ուսանողները Միանմարի կառավարության ոճրագործությունները դատապարտող բանաձև են ընթերցել:

Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ  բանակի հարձակումները սաստկացել են և հազարավոր մարդիկ սպանվել ու վիրավորվել և շուրջ 380 հազար ուրիշներ տարհանվել են: Մյանմայի մուսուլմանները զրկված են քաղաքացիական իրավունքներից:

Պիտակ