Սեպտեմբեր 23, 2017 06:52 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանը պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալն ուրբաթ օրը Նյու Յորքում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների համադրման նիստում ընդգծել է. «ԻԻՀ-ն պաշտպանում է Իրաքի սահմանադրության շրջանակներում այդ երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու ազգային միասնականությունը»:

Իրաքի Քուրդստանի տարածքի որոշ կուսակցություններ, հունիսի 7-ին, տարածքի ղեկավար Մասըուդ Բարեզանիի ներկայությամբ գումարված նիստում համաձայնեցին 2017 թվականի սեպտեմբերի 25-ին, Իրաքից Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի կայացման հետ, ինչը հանդիպեց Իրաքի կառավարության և տարբեր խմբերի, նաև տարածաշրջանի ու աշխարհի երկրների կտրուկ հակառակությանը:  Հարկ է նշել, որ Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար Բարեզանին Իրաքի քուրդերին կոչ է արել մասնակցել այս հանրաքվեին:

Սեյեդ Աբբաս Էրաղչին ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր գումարվող ամենամյա նիստում անդրադարձել է նաև ռոհինգյա մուսուլմանների դեմ Միանմարի բանակի ու բուդիստների ոճրագործություններին: Նա ասել է. «ԻԻՀ-ն պահանջում է Մյանմայում ոճրագործությունների դադարեցումը»:

Էրաղչին նշել է, որ ռոհինգյա մուսուլմանների կոտորածն էթնիկ զտում է:

 

Պիտակ