Վելայաթի.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի համար պայման նէրկայացնելը ընդունելի չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i74880-Վելայաթի._Եվրոպացիների_կողմից_ՀԳՀԾ_ի_համար_պայման_նէրկայացնելը_ընդունելի_չէ
ՀԳՀԾ-ի գործադրումը վերհսկող խորհրդի անդամը շեշտել է.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի համար պայման նէրկայացնելը ընդունելի չէ ԻԻՀ համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 12:24 Asia/Tehran
  • Վելայաթի.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի համար պայման նէրկայացնելը ընդունելի չէ»

ՀԳՀԾ-ի գործադրումը վերհսկող խորհրդի անդամը շեշտել է.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի համար պայման նէրկայացնելը ընդունելի չէ ԻԻՀ համար»:

Նշելով որ եվորպացիները ավելի զգույշ պետք է լինեն իրենց  հայտարարությունների ու պահանջների ներկայացման հարցում, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Այն որ եվրոպացիներն ասում են, թե ընդունում են ՀԳՀԾ-ն, սակայն Իրանի տարածաշրջանային ներկայության կամ հրթիռային պաշտպանական համակարգի մասին պետք է խոսեն, դա նշանակում է պայման ներկայացնել ՀԳՀԾ-ի համար և Թեհրանի կողմից դա չի ընդունվելու»:

Նշելով որ Իրանը Իրաքում և Սիրիայում ներկա է այդ երկրների կառավարությունների պահանջով, նա հավաստել է.«Տարածաշրջանային համագործակցությունները Իրանի օրինական իրավունքն են և Միջին Արևելքի երկրները դիմադրության առանցք են ձևավորել, որ սկսվում է Թեհրանից և անցնելով Բաղդադից, հասնում է Դամասկոս, Լիբանան և Պաղեստին»:

Մերժելով Իրանի պահապանների կորպուսի դեմ Դոնադ Թրամփի թշնամական  հայտարարությունները, Իրանի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի անդամը նշել է, որ այդ կառույցն Իրանի ժողովրդի դիմադրողական գաղափարների մարմնացումն է: