Հոկտեմբեր 23, 2017 12:15 Asia/Tehran
  • Զարիֆի ուղերձը ՝ Իրանի միջազգային կոնֆրեանսին .«Ճգնաժամերի մասին սխալ պատկերացումն է տարածաշրջանի խնդիրը»

ԻԻՀ ԱԳ նախարարը տարածաշրջանի ճգնաժամերի մասին սխալ պատկերացումն է համարել արևմտյան Ասիայում ներկա խնդիրների պատճառը:

Թեհրանում անցկացվող Իրանի և շրջակա տարածքների միջազգային համագումարին հղած ուղերձում , Մոհամմեդ Ջավադ Զարիֆը տարածաշրջանի ճգնաժամերի մասին սխալ պատկերացումն է համարել խնդիրների պատճառը, ասելով.«Սխալ ընկալման պատճառով, սխալ քաղաքականություն է ներկայացվում տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման համար»:

Նախարար Զարիֆը Իրանի հարևան երկրները համարել է կենսական նշանակության տարածքներ : Անդրադառնալով տարածաշրջանային ու միջազգային գործակցության հարցում  համընթացությանն, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի զարգացումն ու անվտանգությունը ներքին հնարավորությունների ու կարողությունների արդյունք է : ԻԻՀ-ի համար կենսական նշանակություն ունի ապահով տարածքում ապրելը»:

Հուսալով, որ համագումարը կարող է կարգավորել տարածաշրջանում և աշխարհում համագործակցության ուղին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը մշտապես կարևորել է տարածաշրջանային ու միջազգային երկխոսությունն ու համագործակցությունը, նաև ծայրահեղականության դեմ պայքարը»:

Հոկտեմբերի 23-ի առավոտյան Թեհրանում մեկնարկել է Իրանի և շրջակա տարածքների միջազգային համագումարը: Եռօրյա համագումարի շրջանակում քննարկվելու են Պարսից ծոցի, կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի երեք տարածքներում անվտանգության հարցերի, զարգացման ծրագրերի և տնտեսական ոլորտների հետ կապված տարածաշրջանային խնդիրներն ու իրադարձությունները:

Միջազգային համագումարին մասնակցել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Քուվեյթի, Շվեդիայի, Բելգիայի, Գերմանիայի և Ավստրիայի 45 նախկին պետայրեր ու  մտավորականներ:

 

 

Պիտակ