Նոյեմբեր 24, 2017 11:37 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ծովուժին է միացել հրթիռանետ արդիական ռազմանավ

ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատարը հայտարարել է, որ ԻԻՀ բանակի ծովուժին է միացել հրթիռանետ արդիական «Սեփեհր» անունով ռազմանավ:

ԻԻՀ բանակի ծովուժի  հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին հավելել է.-«Կասպից ծովը հռչակվել է որպես խաղաղության և բարեկամության ծով և հարևան հինգ երկրները փորձում են ծովի շորջ ստեղծել հավաքական անվտանգության համակարգ»:

ԻԻՀ ծովուժի  հրամանատարն ասել է.-«Իրանի ծովուժի ամենակարևոր հանձնառությունը անվտանգության կայացումն է ծովային տարածքներում»:

ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է.«Իրանի ծովուժը պարտականություն ունի հարևան երկրների համագործակցությամբ անվտանգություն հաստատել ազատ ջրերում և ապահովել Իրանի առևտրական նավերի երթևեկը ծովերում»: 

Պիտակ