Նոյեմբեր 26, 2017 10:45 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է Արևմուտքի երկակի դիրքորոշումը Մարդու իրավունքների հարցի վերաբերյալ

Իրանի դատական ուժի Մարդու իրավունքների շտաբի պետ Մոհամեդ Ջավադ Լարիջանին Եվրախորհրդարանի` Իրանի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Յանուշ Լևանդովսկիի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Ժողովրդավարության և տեխնոլոդիայի ոլորտներում Իրանի ձեռքբերումները պատճառ են դարձել, որ ԻԻՀ գերակա ուժ դառնա տարածաշրջանում և Եվրոպան պետք է գնահատի Իրանի այդ ձեռբերումները»:

Լարիջանին քննադատելով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականցվող  ոճրագործություններն ասել է.-«Սաուդյան Արաբիան եմենում կոտորել է հազարավոր անմեղ մանուկների և կանանց, սակայն Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով, այդ եկիրի անունը չի գրանցվել  Մարդու իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում»:

Լարիջանին ասել է, որ Սաուդյան Արբիայում, Եմենում և Բահրեյնում Մարդու իրվունքները ոտնահարվելու կապակցությամբ   Եվրոպան երկակի դիրքորոշում է ընդունել: Նա հստակեցրել է.-«Եվրոպան մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն,  երկակի քաղաքականության է վարում»:

Հանդիպման ընթացքում Եվրախորհրդարանի` Իրանի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Յանուշ Լևանդովսկին ասել է, որ Եվրոպան հովանավորում է ՀԳՀԾ-ը: 

Պիտակ