Լարիջանի. Թրամփը ցանկանում է իրանաֆոբիայի քաղաքականությունը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանաֆոբիա տարածելով նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը Թեհրանում, Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն, Ալի Լարիջանին ասել է. «Չպետք է թույլ տալ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների անհիմն մեղադրանքները միջազգային այս համաձայնագրի գործադրման ճանապարհին խոչընդոտ առաջացնեն»:
«ԻԻՀ-ն մշտապես ձգտել է հակամարտությունների բանակցության ու երկխոսության միջոցով կարգավորմանը»,-հայտարարել է Լարիջանին, նշելով տարածաշրջանում ու աշխարհում կայունության ու անվտանգության հաստատման մեծ նշանակությունը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է. «ԻԻՀ-ն իր բոլոր ջանքերն ի գործ է դրել ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին»:
Նա նաև ողջունել է ԵՄ-ի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:
Հանդիպման ժամանակ Լևանդովսկին ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ ԵՄ-ի հավատարմությունն, ասել է. «Եվրոպան կանգնած է մնալու Իրանի կողքին»:
Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահը ողջունելով ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ Իրանի ջանքերը, հավելել է. «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ջանքերը որևէ մեկից գաղտնի չեն»: