Ռոհանին կարևորել է իմպերիալիզմի ու սիոնիզմի նկատմամբ մուսուլմանների զգոնությունը
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է թշնամիների դավերի նկատմամբ իսլամական երկրների ժողովուրդների դիմադրության ու զգոնության պահպանման անհրաժեշտությունը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայությամբ Իսլամական միասնության 31-րդ համագումարի մասնակիցների և համակարգի պաշտոնյաների հետ հանդիպմանը, Հասան Ռոհանին ասել է .«Ահաբեկիչների նկատմամբ տարածաշրջանի մուսուլմանների հաղթանակից հետո, իմպերիալիզմը և սիոնիզմը նոր դավեր են նյութում»:
Նշելով, որ պետք է շարունակել զգոն մնալ ԱՄՆ-ի, Երուսաղեմը բռնագրավող ռեժիմի և նրանց վարձկանների նկատմամբ, նախագահ Ռոհանին հավելել է .«Երուսաղեմը պատկանում է Իսլամին և Պաղեստինին»:
«ԻԻՀ-ը ցանկանում է խնդիրները կարգավորել բանակցության միջոցով, սակայն երբեք կողմ չի եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և կանգնելու է իսլամական սրբությունների դեմ իմպերիալիզմի ոտնձգության դեմ».-նշել է ԻԻՀ նախագահը:
Հասան Ռոհանին ասել է .«Մուսուլմաններն, այդ թվում՝ պաղեստինցիները, պետք է միասնական լինեն և կանգնեն Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու դեմ»: