Ռոհանի .«Թրամփի սխալ որոշումը կրակի վրա յուղ լցնել էր»
https://parstoday.ir/hy/news/iran-i78299-Ռոհանի_._Թրամփի_սխալ_որոշումը_կրակի_վրա_յուղ_լցնել_էր
«ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշումը սխալ էր: Այդպիսով նա կրակի վրա յուղ լցրեց».-ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 12:40 Asia/Tehran
  • Ռոհանի .«Թրամփի սխալ որոշումը կրակի վրա յուղ լցնել էր»

«ԱՄՆ դեսպանատունը Ղոդս տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշումը սխալ էր: Այդպիսով նա կրակի վրա յուղ լցրեց».-ասել է ԻԻՀ նախագահը:

Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը նախագահ Հասան Ռոհանին ասել է .«Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է կայուն խաղաղության, ցանկանում է՝ դադարեն պատերազմները, տարածաշրջանում արմատախիլ լինի ահաբեկչությունը»: Իրանի նախագահի խոսքերով՝ Թեհրան-Լոնդոն երկխոսությունը կարող է խթանել տարածաշրջանում կայունությանն ուղղված համագործակցությունը:

«Իր կառուցողական դերով, ԻԻՀ-ը տարածաշրջանի երկու երկրների փրկել է ոչնչացումից ու ահաբեկչության ձեռքից».-հավաստել է Իրանի նախագահը:

Հանդիպմանը Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը նշել է.«Այսօր ՀԳՀԾ-ի շնորհիվ լավ հնարավորություններ են ստեղծվել Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու համար: Ջանսոնն ավելացրել է , որ իր երկիրը վճռակամ է տարբեր ոլորտներում զարգացնել ԻԻՀ-ի հետ հարաբերությունները:

Նշելով, որ Իրանը դրական դեր է ունեցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության տարածման և ահաբեկչության դեմ պայքարի գործում, Բորիս Ջանսոնը հավաստել է.«Լոնդոնը չի հաստատում ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս տեղափոխելու այդ երկրի նախագահի որոշումը»: