Դեկտեմբեր 15, 2017 17:48 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահիան. Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարությունները քաղաքական խայտառակություն են

Միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն Իրանի դեմ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հայտարարությունները քաղաքական խայտառակություն անվանեց:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասաց. «Եմենի դեմ Ռիադի ու Աբուդաբիի անօրինական հարձակումից ի վեր ու ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարության շրջանից սկսած ԱՄՆ-ի ավագ պաշտոնատարներն անգամներ բացահայտ կերպով հայտարարել են, որ իրենց երկիրը Եմենի պատերազմում տեղեկատվական ու սպառազինական օժանդակություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիային:

«Վերջին երեք տարիների ընթացքում Եմենի ժողովրդի կոտորածն իրականացվել է ամերիկյան ու արևմտյան նոր զենքերի միջոցով ու Իսրայելի անօրինական ռեժիմի ծավալուն աջակցությամբ»,-հայտարարեց միջազգային հարցերում Իրանի խորհրդարանի հատուկ օգնականը:

Նա Եմենի ճգնաժամի միակ լուծումը քաղաքական երկխոսությունը համարելով, ընդգծեց. «Եմենի Անսարալլահ շարժումն ու նրանց եմենցի դաշնակիցները գտնվում են օրինական պաշտպանության ու դիմադրության ամենալավ պայմաններում»:

«Էմիրությունները, Արաբիան ու ԱՄՆ-ն ամբոխավարությամբ չեն կարող իրենց պարտադրել Եմենի դիմադրող ժողովրդին, քանի որ Եմենում վերջիններիս ռազմական գործողությունների պարտությունն անվիճելի է»․ հավելեց Ամիր Աբդոլլահիանը:

Պիտակ