ԻԻՀ առաջնորդ.«ԱՄՆ-ն աշխարհի ամենակոռումպացված և ամենաբռնի երկրներից է»
(last modified Wed, 27 Dec 2017 13:07:14 GMT )
Դեկտեմբեր 27, 2017 16:37 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«ԱՄՆ-ն աշխարհի ամենակոռումպացված և ամենաբռնի երկրներից է»

ԻԻՀ մեծարգո առաջնորդն այսօր Իրանի իսլամական քարոզչության համակարգման խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն աշխարհի ամենակոռումպացված և ամենաբռնի վարչակազմերից է:

Գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ին և թաքֆիրական ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը, Ալե Սաուդյան ռեժիմի նման բռնապետ իշխանությունների հետ համագործակցելը և սիոնիստ ոճրագործներին ու Եմենի ժողովրդին ամեն օր հրի ու սրի քաշող ոճրագործներին աջակցելը, վկայում են ԱՄՆ-ի վարչակազմի կոռումպացված ու  չարանենգ բնույթի մասին»:

Խոսելով ԱՄՆ-ում առկա ռասայական խտրականության և այդ երկրի դատական համակարգի մասին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Չնայած այդ խնդիրների ու թերությունների առկայությանը, նրանք իրենց թույլ են տալիս մեղադրանքներ հնչեցնել այլ երկրների, այդ թվում՝ կրոնական սկզբունքներով առաջնորդվող Իրանի դատական մարմինների հասցեին»:

Ապարդյուն և զուր ջանքեր համարելով Իրանում քաղաքական, կրոնական, էթնիկ ու  լեզվական տարաձայնություններ առաջացնելուն ուղղված ԱՄՆ-ի բարդ նախագծերն ու ահռելի ծախսերը, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Կամոքն Աստծո Իրանի ժողովուրդը և իսլամական համակարգը բոլոր ոլորտներում կհուսահատեցնեն  ԱՄՆ-ին»:

Նշելով, որ Իսլամական հանրապետությունն ամենայն հզորությամբ շարունակում է իր առաջընթացը, իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ընդգծել է.«Այս ճանապարհը կշարունակվի նաև ԱՄՆ գործող նախագահի օրոք և ամերիկացիները երբեք չեն հասնի Իսլամական հանրապետությանը թուլացնելու իրենց  նպատակին»:

Պիտակ