Հունվար 11, 2018 18:06 Asia/Tehran
  • Զարիֆ. «ՀԳՀԾ-ի թուլացումն անընդունելի է»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը հինգշաբթի օրն ընդգծել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը թուլացնող ցանկացած քայլ անընդունելի է»: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Այսօր Իրանի ԱԳ նախարարի,  Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի,  և եվրոպական երեք երկրներ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայացած նիստից հետո, նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է.«Այսօր Բրյուսելում «Ուժեղ կոնսենսուս»-ը եղել են հետևյալ կետերը. «Իրանը հավատարիմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Իրանի ժողովուրդը լիովին իրավունք ունի օգտվել ՀԳՀԾ-ի առավելություններից:  Ցանկացած քայլ, որը կարող է թուլացնել ՀԳՀԾ-ն, անընդունելի է»:

Զարիֆը հավելել է.«Եվրամիությունը և երեք եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան քաջ գիտակցում են, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության շարունակումը պայմանավորված է միազգային համաձայնագրի  նկատմամբ  բոլոր կողմերի լիարժեք հավատարմությամբ»:

Չնայած ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի դիրքորոշումներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  մշտապես  ձգտում է խափանել ՀԳՀԾ-ն: 

Պիտակ