Հունվար 26, 2018 17:35 Asia/Tehran
  • Զարիֆ.«Վերջին 300 տարիների ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել»

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«ԻԻՀ-ն համոզված է, որ տարածաշրջանային ճգնաժամերն ու խնդիրները կլուծվեն միայն բազմակողմանի հայացքի վրա հիմնված երկխոսությամբ»:

Ֆարս գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Թեհրանում գերմանացի հայտնի լրագրող Յուրգեն Թոդենհոֆերին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Սաուդյան Արաբիան տարածաշրջանի կարևոր երկրներից մեկն է և առանց Արաբիայի ներկայության, տարածաշրջանում հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ»:

Նշելով, որ վերջին 300 տարիների ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել, Զարիֆը հավելել է.«ԻԻՀ-ն պատրաստ է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ ոչ ագրեսիվ բովանդակությամբ պայմանագիր կնքել»:

Զարիֆը նաև անդրադարձել է Իրանի հրթիռային ծրագրի պատրվակով Իրանի դեմ նոր շրջափակումների սահմանելու հարցով ԱՄՆ-ի ու նրա մի շարք դաշնակիցների կողմից տարվող ջանքերին, ասելով.«Տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ Իրանը չնչին բյուջե է հատկացրել սպառազինման համար»:

Պիտակ