ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«ԻԼԻՊ-ը Աֆղանստան տեղափոխելու ԱՄՆ-ի նպատակը տարածաշրջանում իր ներկայութույնն արդարացնելն է
Խորապես ցավ հայտնելով Աֆղանստանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումներում անմեղ մարդկանց սպանության կապակցությամբ, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է.«ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին Աֆղանստան փոխադրելու ԱՄՆ-ի նպատակն է արդարացնել տարածաշրջանում իր ներկայությունը և անվտանգություն ստեղծել Սիոնիստական ռեժիմի համար»:
Անդրադառնալով Աֆղանստանում տեղի ունեցած վերջին հարձակումներում ԻԼԻՊ-ի ստորագրությանը, ՆՎ. Այաթոլլահ Խամենեին հավաստիացրել է, որ ձեռքերը որոնք ԻԼԻՊ-ը ստեղծելով, այն միջոց ծառայեցրին Իրաքում ու Սիրիայում ժողովրդի դեմ ոճրագործություն ու բռնություն կատարելու համար, այսօր այդ տարածքներում ձախողելուց հետո, մտադիր են ԻԼԻՊ-ը Աֆղանստան փոխադրել և այս վերջին սպանությունները այդ ծրագրի սկիզբն են:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների համար շիա ու սուննի լինելը չի տարբեր և խաղաղ բնակչությունն է նրանց թիրախը:
Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ը չի ցանկանում այս տարածաշրջանը լավ օր ունենա և տարածաշրջանի ժողովուրդներն ու պետությունները ներքին բախումներով զբաղվելով, չկարողանան մտածել սիոնիզմի դեմ պայքարի մասին»:
ԻԻՀ մեծարգո առաջնորդը նշել է, որ ամերիկացիները Աֆղանստանում անապահովության գլխավոր պատճառն են համարվում և շուրջ 20 տարի առաջ այս տարածաշրջանում կրոնի անունով տեղի ունեցած սպանությունները ուղղակի կամ անուղղակի կերպով ԱՄՆ-ի գործակալների միջոցով են եղել: Այսօր նրանք ձգտում են անապահովություն տարածելով, ապահովել իրենց ներկայությունը և առաջ մղել իրենց քաղաքական ու տնտեսական նպատակները:
ՆՎ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Աստծո անեծքը թող լինի կայսերապաշտության ու նրա գործակալների, սիոնիստական ոճրագործ ռեժիմի և ԱՄՆ-ի վրա, որոնք այսպես ոչնչացնում են մուսուլմաններին»: