Փետրվար 07, 2018 18:18 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է ԻԻՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական պատվիրակությունը Թեհրանում է: Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հանդիպում-զրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն  քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումները և մտքերի փոխանակում են կատարել տնտեսական ու մշակութային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ:

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման առանցքներից մեկը եղել է Սիրիայի մասին Ռուսաստանի Սոչիում կայացած վերջին նիստի արդյունքների և տարածաշրջանի զարգացումների քննարկումը:

Այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հանդիպելու է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին: 

Պիտակ