Փետրվար 14, 2018 07:32 Asia/Tehran
  • Քուվեյթում կայացել է Զարիֆ-Մոգերինի հանդիպումը

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի գիշեր Քուվեյթում Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին առընթեր հանդիպում ու զրույց են ունեցել:

Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, Զարիֆն ու Մուգերինին այս հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում են կատարեցին ՀԳՀԾ-ի և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարարն ավելի վաղ հանդիպում ու զրույց էր ունեցել  Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համդ Ալ-Սաբահի հետ:

Հանդիպման ժամանակ Զարիֆն ու Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համդ Ալ-Սաբահը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին մասնակցելու և ելույթ ունենալու նպատակով, Զարիֆը  երեքշաբթի երեկոյան ժամանել է Քուվեյթ:

Աշխարհի ավելի քան 50 երկրների քաղաքական պաշտոնատարների, առևտրականների ու բանկային ոլորտի ակտիվիստների մասնակցությամբ Քուվեյթում գումարված եռօրյա համաժողովն իր աշխատանքը սկսել է երկուշաբթի օրը:

ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը Քուվեյթ ժամանելիս լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց. «Առանց տարածաշրջանի երկրների համագործակցության, Միջին Արևելքում անվտանգություն ու անդորր չի ունենալու»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի համար Իրաքի կայունությունն ու առաջադիմությունը չափազանց կարևոր են: «Իրանը մշտապես կանգնած է եղել Իրաքի ժողովրդի ու կառավարության կողքին». ասել է նա:

 

Պիտակ