Փետրվար 20, 2018 10:45 Asia/Tehran
  • Իրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է  արտգործնախարարություն

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ Իրանում Շվեդիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ասել է. «Ի հետևանս անվտանգության գործով դատապարտված Ահմեդ Ռեզա Ջալալիին քաղաքացիություն շնորհելու Շվեդիայի կառավարության անսովոր քայլի, երկուշաբթի օրը, Թեհրանում Շվեդիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել»:

Ղասեմին նշել է, որ Իրանի կառավարության խիստ բողոքն է փոխանցվել Շվեդիայի դեսպանին՝ Մոսադի համար լրտեսություն կատարելը և իրանցի գիտականների սպանությանը մասնակից լինելը խոստովանած անձին քաղաքացիություն շնորհելու Շվեդիայի կառավարության քայլի կապակցությամբ:

Նշելով, որ ԻԻՀ Սահմանադրության համաձայն, հիշյալ անձի քաղաքացիությունն ընդունելի չէ և նա դեռ ԻԻՀ քաղաքացի է համարվում, Բահրամ Ղասեմին հավաստիացրել է, որ Իրանը Շվեդիայի կառավարության այդ քայլը համարում է անսովոր և ոչ-բարեկամական:

Ահմեդ Ռեզա Ջալալին 2016թ. ապրիլին ձերբակալվել և կալանավորվել է Թեհրանում լրտեսություն իրականանցնելու մեղադրանքով:

 

 

Պիտակ