Փետրվար 21, 2018 17:30 Asia/Tehran
  • Շամխանի .«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը սպառնում է համաշխարհային խաղաղությանը»

«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը և միջուկային դոկտրինան համաշխարհային խաղաղությանն ուղղված լուրջ սպառնալիք և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է համարվում».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Չորեքշաբթի օրը, Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիտ Կագի հետ հանդիպմանը, Ալի Շամխանին նշել է. «Ասիայի արևմուտքում ԻԼԻՊ-ը ոչնչացավ Իրանի, Իրաքի, Սիրիայի և Ռուսաստանի միջև համագործակցության ու համադրումների արդյունքում: Փաստեր կան, որ ԱՄՆ-ը ջանում է վերականգնել տարածաշրջանում ահաբեկչական խմբերին: Այդ երկրի համար համաշխարհային անվտանգությունը ոչ մի նշանակություն չունի»:

«ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾի խախտումը հանգեցրել է այդ երկրի վարչակազմի նկատմամբ տարբեր երկրների պետայրերի անվստահությանը».-ասել է Շամխանին:

Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիտ Կագը նշել է.«Պետք է ջանքեր գործադրել , որպեսզի ԱՄՆ-ը հարգի համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:

Բարձր գնահատելով ահաբեկչության ու կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում Իրանի  դերը, Նիդերլանդների ԱԳ նախարարն ասել է. «Նիդերլանդները ցանկանում է Իրանի ենթակառուցվածքներում ներդրումներ կատարել և համագործակցել Թեհրանի հետ»:

 

Պիտակ