Փետրվար 24, 2018 12:04 Asia/Tehran
  • Զարիֆն ընդգծել է տարածաշրջանի երկրների երկխոսության անհրաժեշտությանը, ծայրահեղականության և ԻԼԻՊ-ին դիմակայելու նպատակով

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ընդգծել է տարածաշրջանի երկրների համագործակցության և երկխոսության անհրաժեշտությունը ծայրահեղականության ու ԻԼԻՊ-ին դիմակայելու նպատակով:

Շաբաթ օրը ԻԼԻՊ-ին հաջորդող շրջանում տարածաշրջանային և համաշխարհային կայունության կոնֆերանսի ընթացքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանի դերակատարության վերաբերյալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում ԻԼԻՊ- ի դեմ պայքարի հարցում, որը սպառնում է համաշխարհային անվտանգությանը:  

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է. «ԻԼԻՊ-ի սպառնալիքը նույնպես սպառնում է տարածաշրջանին և աշխարհին, անհրաժեշտ է մշակութային ոլորտում այդ վտանգը կանխելու նպատակով, տարածաշրջանի երկրների միջև ծավալել երկխոսությունն ու համագործակցությունը»:

Զարիֆը հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է արդյունավետ դեր խաղալ Պարսից ծոցի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության մշակույթի ընդլայնման գործում:

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ օտարերկրյա միջամտությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող անհանդարտությունների հիմնական պատճառներից մեկն է, ասելով, որ ԻԼԻՊ-ի մտածողությունն ամբողջ տարածաշրջանում և աշխարհում տարածվում է և սպառնում է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունը:

Պիտակ